Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա «ցանկացած պահի»:
Այս կապակցությամբ նախագահ Ջո Բայդենի խորհրդականը նշել է, որ ԱՄՆ-ն այս կամ այն կերպ պատրաստ է աջակցել Ուկրաինային Կրեմլի ագրեսիային հակազդելու հարցում, սակայն կրկնել է, որ Սպիտակ տունը շարունակում է հանդես գալ այդ խնդրի դիվանագիտական լուծման օգտին։
Սալիվանը վերահաստատել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի աշխատանքի արգելափակման հնարավորությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում։
ԱՄՆ հարյուրավոր զինվորականներ երեկ տեղակայվել են Լեհաստանի հարավ-արևելքում՝ ուկրաինական սահմանի մոտ։
2017 թվականից ի վեր Լեհաստանում ռոտացիոն սկզբունքով տեղակայվել է մոտ 4 հազար ամերիկացի զինվորական։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը հավելյալ զինվորներ է ուղարկում Գերմանիա և ԼեհաստանԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե Ռուսաստանը ցանկանա շարժվել դիվանագիտական ճանապարհով, մենք պատրաստ ենք դա անել». Ջեյք Սալիվան