Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4032-ով, բուժվածներինը՝ 2132-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4 հազար 32-ով՝ հասնելով 387 հազար 490-ի, գրանցվել է մահան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 132-ով և հասել 348 հազար 356-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 8 հազար 857 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 771 հազար 845-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 81-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 29 հազար 501 մարդ։

Արցախում 74 նոր դեպք է գրանցվել

Արցախում փետրվարի 4-ին կատարվել է 190 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Covid-19-ից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Այս տարվա ընթացքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 421 դեպք, կատարվել է 2715 թեստավորում: