Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4388-ով, բուժվածներինը՝ 2359-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4 հազար 388-ով՝ հասնելով 379 հազար 266-ի, գրանցվել է մահան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 359-ով և հասել 343 հազար 714-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 9 հազար 595 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 754 հազար 131-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 65-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 25 հազար 944 մարդ։

Հոսպիտալցված քաղաքացիների շրջանում մոտ 80 տոկոս «Օմիկրոնն» է շրջանառվում

Այս պահին հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում, մինչև 80 տոկոս, շրջանառվող շտամը «Օմիկրոնն» է, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ գրանցվող մահերի մեջ էլ միանշանակ կան «օմիկրոնով» վարակվածներ։

«Միանշանակ պետք չէ զգոնությունը թուլացնել և թեթև վերաբերել այս շտամի շրջանառությանը։ Մենք հասկանում ենք, որ, այո՛, վարակվածների մեջ հոսպիտալացման տոկոսը ցածր է, բայց, եթե ունենում ենք շատ մեծ թվով վարակվածներ, ապա բացարձակ թվով հոսպտալները ծանրաբեռնված ռեժիմով պետք է աշխատեն որպեսզի հասցնեն», - ասաց նախարարը։

Արցախում՝ վարակի 51, մահվան 1 նոր դեպք

Armenia-The ministry of Health of Nagorno Karabakh covid-19 test,undated
Armenia-The ministry of Health of Nagorno Karabakh covid-19 test,undated

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել 152 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, հիվանդությունից ևս 1 մարդ է մահացել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 12-ինը՝ ծանր:

2022 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2 հազար 358 քաղաքացու հետազոտություն, որից 295-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG