ԱՄՆ-ը չինական ընկերություններին զգուշացրել է, որ նրանք կբախվեն հետևանքների, եթե Ուկրաինա ներխուժելու դեպքում, Ռուսաստանի հանդեպ սահմանվելիք պատժամիջոցների պայմաններում, փորձեն օգնել ռուսական ընկերություններին՝ խուսափելու արտահանման վերահսկողությունից։
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը այդ մասին ասաց այն բանից հետո, երբ Չինաստանի արտգործնախարարությունը հաղորդեց Ուկրաինայի հարցում Պեկինի և Մոսկվայի դիրքորոշումների համաձայնեցման մասին։
«Մենք մի շարք գործիքներ ունենք, որոնք կարող ենք կիրառել, եթե տեսնենք, որ դրսի ընկերությունները, այդ թվում՝ Չինաստանում, հնարավորինս անում են ԱՄՆ-ի սահմանած արտահանման վերահսկողությունից խուսափելու և շրջանցելու համար»,- ասել է Նեդ Փրայսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեկինում հանդիպել են Չինաստանի և Ռուսաստանի նախագահները