Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլիի Հորնի փոխանցմամբ, նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ խորհրդական Իմբրահիմ Քալընն այսօր հեռախոսով քննարկել են Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հետագա ագրեսիան զսպելու հնարավորությունը:
Ըստ Էմիլի Հորնի, Քալընը հավաստիացրել է, որ «Թուրքիան ամեն ինչ կանի՝ Ուկրաինայի խնդրի կարգավորմանը նպաստելու համար, և փետրվարի 3-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Կիև կատարելիք այցն ուղղված կլինի հարցի դիվանագիտական կարգավորմանը»:
Սալիվանը և Քալընը հեռախոսազրույցում անդրադարձել են նաև Թուրքիայի և Հայաստանի բանակցություններին, «որոնց նպատակն է կարգավորել հարաբերությունները տասնամյակների թշնամությունից հետո»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Անկարան «համաձայնել են շարունակել բանակցությունները՝ առանց նախապայմանների»