Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, օրակարգային մի շարք հարցերի թվում Քալըննն ու Սալիվանը քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը:
«Քննարկվել է տարածաշրջանի կայունության ու բարօրության համար Թուրքիայի ու Հայաստան միջև կարգավորման գործընթացի ու Ադրբեջանի ու Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: