Արցախում ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով: Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր է ստորագրել հրամանագիրը, հայտնում են նրա աշխատակազմից:
Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ:
Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում մտադիր են փոխել ՍահմանադրությունըԱրցախում քննարկում են սահմանադրական փոփոխություններով նախագահական համակարգից հրաժարվելու և կիսանախագահականին վերադառնալու հնարավորությունը, «Ազատությանը» հայտնել էին խորհրդարանի իշխող և ոչ իշխանական ամենամեծ խմբակցությունների ղեկավարները։