ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է, թե հնարավոր է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների սահմանումը, եթե ռուսական զորքերը ներխուժեն Ուկրաինա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջո Բայդեն՝ «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը կփոխի աշխարհը»Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի պաշտոնյաները հայտարարել էին, որ Ուկրաինայի վրա հարձակումը կհանգեցնի նաև դեպի Ռուսաստան բարձր տեխնոլոգիաների արտահանման արգելքին։
Առայժմ արևմտյան երկրների կողմից որևէ պատժամիջոցներ չեն կիրառվել անձամբ ռուսական պետության ղեկավարի նկատմամբ։ Կրեմլն ավելի վաղ հայտարարել էր, թե անձամբ Պուտինի դեմ պատժամիջոցները հավասարազոր կլինեն հարաբերությունների խզման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը Բայդենին զգուշացրել է «աննախադեպ պատժամիջոցների» դեպքում ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր լիակատար խզման մասինՄինչդեռ Al-Jazeera-ն, հղում անելով ամերիկյան վարչակազմի անանուն աղբյուրին, հաղորդում է, որ Վաշինգտոնը վճռական է՝ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ կիրառելու Ուկրաինա ներխուժելու դեպքում։ «Մենք պատրաստ ենք պատժամիջոցներ սահմանել հսկայական հետևանքներով, փուլային մոտեցումն անցյալում է», - անանուն պաշտոնյայի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։ Պաշտոնյայի հավաստմամբ՝ ԱՄՆ նոր պատժամիջոցները շատ ավելի կոշտ կլինեն, քան 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո սահմանված պատժամիջոցները։
The New York Times-ն էլ, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյայի, գրել է, թե Վաշինգտոնը բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի երկրների հետ՝ Եվրոպա գազ մատակարարելու այլընտրանքային ուղիների շուրջ։
Արևմուտքում մտավախություն ունեն, որ ի պատասխան կոշտ պատժամիջոցների՝ Ռուսաստանը կարող է հրաժարվել գազ մատակարարել եվրոպական երկրներ։
Սպիտակ տունը հայտնում է նաև, որ ԱՄՆ-ն ունի մի քանի ռազմական սցենար հետագա զարգացումների համար, սակայն առաջնահերթը Վաշինգտոնը համարում է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության մեծացումն Արևելյան Եվրոպայի երկրներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ն լրացուցիչ ռազմանավեր, կործանիչներ է ուղարկում Արևելյան ԵվրոպաՊենտագոնը ավելի վաղ հայտարարել էր, որ 8,5 հազար ամերիկացի զինվորականներ բերվել են մարտական բարձր պատրաստականության և ցանկացած պահի կարող են տեղափոխվել Եվրոպա։
Միաժամանակ, թե՛ Վաշինգտոնը, թե՛ ՆԱՏՕ-ն պնդում են՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չհանդիսացող Ուկրաինայի տարածք ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու մասին խոսք չկա։ Երեքշաբթի օրը Բայդենը դա կրկնել է։
Արևմտյան պետությունները Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի հետ լայնածավալ պատերազմի նախապատրաստվելու մեջ։ Մոսկվան մեղադրանքները հերքում է, սակայն հրաժարվում է հետ քաշել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից։