ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր ասել է, որ Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության հնարավոր ռազմական ներխուժումը հետևանքներ կունենա մոլորակի համար:
«Կլինեն ահռելի հետևանքներ, եթե նա {նախագահ Վլադիմիր Պուտինը} ներխուժի {Ուկրաինա}: Ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի համար կլինեն տնտեսական և քաղաքական հետևանքներ, դա կլինի ամենախոշոր ներխուժումը Երկրորդ աշխարհամարտից ի վեր, և որպես հետևանք՝ այն կփոխի ամբողջ աշխարհը», - հայտարարել է Բայդենը:
Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն մտադիր չեն ռազմական ստորաբաժանումներ տեղակայել Ուկրաինայում:
Ջո Բայդենը նշել է, որ Ուկրաինա ռուսական բանակի ներխուժման դեպքում ինքը պատրաստ կլինի քննարկել անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
Նույն օրը Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին, իր հերթին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահը «ոչ մի մտադրություն կամ ցանկություն չունի զորքեր ուղարկելու Ուկրաինա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արևմտյան առաջնորդները հերթական քննարկումն են ունեցել Ուկրաինայի ճգնաժամի շուրջՆԱՏՕ-ն այս շաբաթ կպատասխանի Ռուսաստանի հարցերինՈւկրաինայի Ռադան դիմել է աշխարհին՝ նպաստելու լարվածության կարգավորմանը Զելենսկին վստահեցնում է՝ խուճապի պատճառ չկա