Դատախազությունն Արմեն Սարգսյանի՝ մինչև նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետք» պարբերականի հրապարակումն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Մուտքագրվել է դատախազություն, ենթարկվել նախնական ուսումնասիրության և ուղարկվել ԱԱԾ՝ նկատի ունենալով, որ այնտեղ է գտնվում մեկ այլ քրեական գործ կապված Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության հետ», - ասաց Աբրահամյանը։
Առերևույթ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով հարուցված քրեական գործից, թե՛ դատախազությունը, թե՛ ԱԱԾ-ն մանրամասներ չեն փոխանցում՝ հղում անելով նախաքննական գաղտնիքին։
Հայտնի չէ նաև, թե արդյոք նախաքննության ընթացքում հարցաքննվել է նախագահ Սարգսյանը ու ինչ կարգավիճակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու առնչությամբ հարուցվել է քրգործ, հայտնում է ԶոհրաբյանըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ իր քաղաքացիության հետ կապված խնդիր չկա