Եվրամիությունը չի պատրաստվում Միացյալ Նահանգների օրինակով դեսպանատների աշխատակիցների ընտանիքներին տարհանել Ուկրաինայից՝ վախենալով այդ երկիր Ռուսաստանի հնարավոր ներխուժումից, բայց միասնական կլինի նման ագրեսիային հակազդելու հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո։
Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ հայտարարությունները «տեղեկատվական հիստերիա» է անվանել։
ՆԱՏՕ-ն, մինչդեռ, ծրագրում է լրացուցիչ մարտական ստորաբաժանումներ տեղակայել արևելքում՝ ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում Ռուսաստանի զորքերի կուտակումների: Դա հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը Շվեդիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում.
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվայի հետ բանակցելն առաջնահերթություն է մնում․ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներԲրիտանիան ևս տարհանում է Կիևում իր դեսպանատան աշխատակիցներինՊետդեպը կարգադրել է իր դիվանագետներին հեռանալ ՈւկրաինայիցՆԱՏՕ-ն լրացուցիչ ռազմանավեր, կործանիչներ է ուղարկում Արևելյան ԵվրոպաԵվրամիությունը 1,2 մլրդ եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային