Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 621-ով, բուժվածներինը՝ 103-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 621-ով՝ հասնելով 349 հազար 329-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 103-ով և հասել 333 հազար 857-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 838 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 660 հազար 375-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 26-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 927 մարդ։

Արցախում՝ 3 նոր դեպք

Արցախում հունվարի 19-ին կատարվել է 54 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, այս պահին ստացիոնար բուժում է ստանում 38 վարակակիր, 3 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022-ի իրականացվել է 1109 թեստավորում, հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 83 դեպք։