Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պաշտոնապես հայտարարել է փետրվարից Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցության վերաբացման մասին:
Այսպես, փետրվարի 2-ին ժամը 19:50 հայկական FlyOne Armenia ավիաընկերությունը կիրականացնի Երևան-Ստամբուլ առաջին չվերթը: Նույն օրը ժամը 23:35 թուրքական Pegasus ավիաընկերությունը «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանից դեպի «Զվարթնոց»՝ Ստամբուլ-Երևան թռիչք կկատարի առաջին անգամ: Երկու ավիաընկերություններն էլ նախատեսում են շաբաթական երեք չվերթ իրականացնել այս երթուղով:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար բանագնացների նշանակմանը զուգահեռ Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքների վերսկսման մասին դեկտեմբերի կեսերին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Flyone Armenia-ն և Pegasus-ը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների իրականացման թույլտվություններ են ստացել նախորդ շաբաթվա սկզբին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ֆլայուան Արմենիան» և «Պեգասուսը» փետրվարից Երևան-Ստամբուլ ուղղությամբ չվերթներ կիրականացնեն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Flyone Armenia-ն և Pegasus-ը ստացել են Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների իրականացման թույլտվություններ