Մատչելիության հղումներ

Flyone Armenia-ն և Pegasus-ը ստացել են Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների իրականացման թույլտվություններ


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր առևտրային չվերթների իրականացման թույլտվություններ է տրամադրել հայկական Flyone Armenia և թուրքական Pegasus ավիաընկերություններին:

Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ «Ֆլայուան Արմենիա»-ը նախատեսում էր չվերթներ իրականացնել հունվարի 1-ից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ, սակայն չվերթներ դեռևս չեն իրականացվել, թուրքական «Պեգասուս»-ը՝ փետրվարի 3-ից փետրվարի 6-ը՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ և փետրվարի 7-ից փետրվարի 27-ը՝ 3 չվերթ հաճախականությամբ։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր անցած տարեվերջին հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքներ կսկսեն իրականացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG