Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Թուրքիան շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն. Չավուշօղլու


«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն»,- այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ:

Չավուշօղլուն, սակայն, չի մանրամասնել` երբ են սկսելու աշխատել այս ուղղությամբ, և ովքեր են լինելու այդ ներկայացուցիչները:

Նա նաև շեշտել է, որ այս հարցում խորհրդակցել է Ադրբեջանի հետ, և հետագայում էլ այս գործընթացում միասին են առաջ շարժվելու: Թուրք նախարարը նաև նշել է, որ առաջիկայում Ստամբուլ-Երևան չարթերային թռիչքներ են գործարկվելու:

Ուշագրավ է, որ Չավուշօղլուի այս հայտարարությունը մեջլիսում ծափահարություններով է ընդունվել: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միասին դիվանագիտական ջանքեր են գործադրում` տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման համար:

XS
SM
MD
LG