Ռազմիկ Պետրոսյանը, կառավարության այսօրվա որոշմամբ, ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվեց Սերգեյ Մովսիսյանը։
Ազատամարտիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը Արագածոտնի մարզպետն էր 2021-ի հոկտեմբերից։
Պաշտոնից ազատվեց նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Նրան կփոխարինի իր որդին՝ Սեդրակ Թևոնյանը։
Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի դեկտեմբերից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հունվարի 4-ին հայտարարեցին պատգամավորական մանդատները վայր դնելու մասին՝ չնշելով պատճառները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քաղաքացիական պայմանագրի» երկու պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել