Ռազմիկ Թևոնյանը, Կառավարության այսօրվա որոշմամբ, նշանակվեց Արարատի մարզպետ։
Այսօր ավելի վաղ գործող մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել։
Նա նշել է, որ թեև հրաժարական է տալիս մարզպետի պաշտոնից, սակայն շարունակելու է գործունեությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում. «Շարունակելու եմ հետևել նաև իմ մարզում տեղի ունեցող բոլոր գործընթացներին և իմ կարողությունների չափով նպաստել մարզի հետագա զարգացմանը»:
Գարիկ Սարգսյանն Արարատի մարզպետ է նշանակվել 2018 թվականի հունիսին: