Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով, բուժվածներինը՝ 83-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով՝ հասնելով 346 հազար 513-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 83-ով և հասել 333 հազար 200-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 134 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 620 հազար 189-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 010-ի։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 789 մարդ։

Արցախում՝ 12 նոր դեպք

Արցախում հունվարի 11-ին կատարվել է 138 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր, 13 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 3 մահ։

2022-ի ընթացքում Արցախում իրականացվել է 549 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 41 դեպք։