Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 243-ով, բուժվածներինը՝ 132-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 243-ով՝ հասնելով 346 հազար 224-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 132-ով և հասել 333 հազար 117-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 906 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 614 հազար 055-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 006-ի։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 589 մարդ։

Արցախում՝ 2 նոր դեպք

Արցախում հունվարի 10-ին կատարվել է 90 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 55 վարակակիր, 16 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022-ի ընթացքում Արցախում իրականացվել է 411 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 29 դեպք։

XS
SM
MD
LG