ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը նախատեսված է հունվարի 10-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը՝ քննարկելու համար Ղազախստանի իրավիճակը, նախատեսված է հունվարի 10-ին։ ՏԱՍՍ-ն հայտնել են Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ գործող նախագահ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունից։

«Երկուշաբթի օրը պայմանականորեն նախատեսված է ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց համաժողով»,- նշել են մամուլի ծառայությունից։

Ղազախստանի առաջնորդն ավելի վաղ առաջարկել էր Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքի անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ առաջիկա օրերին համատեղ քննարկում անցկացնել՝ տեսակոնֆերանսի միջոցով։ «Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ առաջարկին», - հաղորդել էր Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը: