Կապիտոլիումի վրա հարձակման առաջին տարելիցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկացիներին պատրաստվում է ասել, որ իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը, «հատուկ պատասխանատվություն» է կրում հարձակման համար․ Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը հունվարի 6-ի առավոտյան ելույթ կունենան Կապիտոլիումում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։
Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի, Բայդենը հստակ տեսնում է «սպառնալիքը, որը նախկին նախագահը ներկայացնում է մեր ժողովրդավարության համար» և «ինչպես է նախկին նախագահը մշտապես աշխատում՝ խարխլելու ամերիկյան հիմնական արժեքները և օրենքի գերակայությունը»:
Նա հավելել է, որ նախագահ Բայդենը հարձակումը համարում է «ողբերգական գագաթնակետը այն չորս տարիների, որ երկիրը ենթարկվել է նախագահ Թրամփի օրոք»։
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է մամուլի ասուլիսը, որ ծրագրել էր հունվարի 6-ին՝ իր կողմնակիցների հարձակման տարելիցի օրը։ Հայտարարության մեջ ասված է, որ Թրամփը ծրագրում է պատասխանել հարցերին հունվարի 15-ին Կապիտոլիումի գրոհի տարելիցի հետ կապված Արիզոնայում իր հանրահավաքին ընդառաջ մամուլի ասուլիսում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոնգրեսը պատրաստվում է վավերացնել ընտրությունների արդյունքները, իսկ Թրամփը պատրաստվում է հանրահավաքի