ԱՄՆ-ի Կոնգրեսն այսօր վավերացնելու է նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։
Ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը երդմնակալության արարողությամբ պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին։ Կոնգրեսի նիստի նախօրեին, երեկ երեկոյան, նրա աջակիցները ցույց են անցկացրել Վաշինգտոնում։
Իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ հունվարի 6-ին հանրահավաքի կոչ է արել՝ասելով, թե ելույթ է ունենալուԿոնգրեսի վավերացման դեմ։
«Վաղը ես ելույթ եմ ունենալու «Փրկել Ամերիկան» հանրահավաքում ժամը 11-ին։ Շուտ եկեք, դարպասները ժամը 7-ից բացվելու են․․․ մեծ ամբոխ», - Թվիթերի իր էջում գրել է Թրամփը։