«Ահաբեկչական բանդաները զավթում են խոշոր ենթակառուցվածքային օբյեկտներ», - ժամեր առաջ հայտարարել է Ղազախստանի նախագահը՝ Անվտանգության մարմինների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ։ Տոկաևը, մասնավորապես հաստատել է, որ երկրի ամենամեծ՝ Ալմաթիի օդանավակայանն այժմ գտնվում է ցուցարարների վերահսկողության ներքո։
«Նրանք բռնագրավել են նաև հինգ ինքնաթիռներ, այդ թվում՝ օտարերկրյա»,- նշել է նա՝ առանց հավելյալ մանրամասների։
Ավելի վաղ մի շարք երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Ադրբեջանը, ռուսական «Աերոֆլոտը», դադարեցրել էին չվերթները դեպի Ղազախստան՝ արդեն չորրորդ օրը երկրում շարունակվող բախումների պատճառով։