Միացյալ Նահանգները հայտարարում է, որ «ամուր կոնսենսուսի» է հասել իր եվրոպացի դաշնակիցների և գործընկերների հետ, թե ինչպես պատասխանել Ռուսաստանին, եթե վերջինը ռազմական ներխուժում կատարի Ուկրաինա։ Միաժամանակ, Վաշինգտոնը հույս է հայտնել, որ դիվանագիտությունը կհաղթի։
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Մոսկվայի հետ մի շարք բանակցությունների՝ ուղղված Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի զանգվածային տեղակայման հետ կապված լարվածության նվազեցմանը:
Փրայսը նախազգուշացրել է Արևմուտքի վճռականության մասին՝ կիրառելու «կոնկրետ կոշտ փաթեթներ Ռուսաստանի դեմ, եթե նրանք շարունակեն այս էսկալացիան»: Նա մանրամասներ չի ներկայացրել, սակայն ասել է, թե ԱՄՆ կառավարությունը հույս ունի, որ այդ ծրագրերը կյանքի չեն կոչվի, քանի որ կգերակայի դիվանագիտությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջո Բայդեն. «Ռուսաստանը ծանր գին կվճարի Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ և Ռուսաստանի պաշտոնյաները հունվարի 10-ին բանակցություններ կանցկացնեն