Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի արտգործնախարարները տեսակապով կքննարկեն Ուկրաինայի վիճակը և Ռուսաստանի պահանջները


ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, Բրյուսել, արխիվ:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, Բրյուսել, արխիվ:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հունվարի 7-ին տեսակապով կանցկացնեն արտահերթ ժողով, որի օրակարգում եվրոպական անվտանգության հարցով Ռուսաստանի ներկայացրած պահանջների թեման է: Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի Թվիթերի պաշտոնական էջում:

«Նախարարները կքննարկեն Ուկրաինայի տարածքում {ՆԱՏՕ-ն այդպես է անվանում Ղրիմը} և Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ստորաբաժանումների կուտակումը և եվրոպական անվտանգության ընդհանուր հարցերը»,- ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի Թվիթերի էջում:

Հեռավար քննարկումը տեղի կունենա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի հունվարի 12-ին Բրյուսելում կայանալիք նիստին ընդառաջ:

XS
SM
MD
LG