Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել երեկ Իրանում Simorgh («Փյունիկ») միջմայրցամաքային հրթիռն արձակելու կապակցությամբ:
ԱՄՆ Պետական դեպարտամենտը շեշտել է, որ այդ արձակումն ուղղված է միջուկային տեխնոլոգիայի զարգացմանը, ինչը հակասում է հարձակողական սպառազենի չտարածման սկզբունքներին:
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հրթիռի արձակումը հակասում է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի պահանջներին:
Դեկտեմբերի 30-ին Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ Ահմադ Հոսեյնին ասել է, որ հրթիռը բարձրացել է մինչև 470 կիլոմետր և տիեզերական ուղեծիր է հասցրել երեք արբանյակներ: Անկախ աղբյուրները դա դեռ չեն հաստատել:
Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Վիեննայում Իրանի և գերտերությունների ներկայացուցիչների դժվարին բանակցությունների ժամանակաշրջանում: Կողմերը Վիեննայում փորձում են համաձայնեցնել 2015 թվականի միջուկային պայմանագիրը վերականգնելու հարցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հայտարարում է երեք արբանյակ տեղափոխող հրթիռ արձակելու մասին