Մատչելիության հղումներ

Իրանը և Ռուսաստանը հուսադրող գնահատականներ են տալիս միջուկային խնդրով բանակցությունների վերջին փուլին


Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, արխիվ:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, արխիվ:

Իրանը և Ռուսաստանը գովեստով են մեկնաբանում Վիեննայում միջուկային խնդրով բանակցությունների վերջին փուլը:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկումների 8-րդ փուլից հետո ասել է, որ «եթե կողմերը բարի կամք դրսևորեն, ապա մոտ ապագայում հնարավոր կլինի համաձայնություն կայացնել»:

Իրանի և միջազգային գերտերությունների դիվանագետներն Ավստրիայի մայրաքաղաքում քննարկում են 2015 թվականի միջուկային պայմանագիրը վերականգնելու հնարավորությունը:

Այդ պայմանագրով Իրանը պետք է սահմանափակեր միջուկային ակտիվությունն, իսկ գերտերությունները պետք է աստիճանաբար չեղարկեին տնտեսական պատժամիջոցները:

2018 թվականին Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ, ինչին ի պատասխան իրանական կողմը վերականգնել է ուրանի հարստացման ծրագիրը:

Թրամփին նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենը հայտարարել է պայմանագիրը վերականգնելու նպատակահարմարության մասին:

Այդ հնարավորության շուրջ Վիեննայի բանակցություններին Միացյալ Նահանգները մասնակցում է անուղղակի եղանակով: Թեհրանը պահանջում է, որ Վաշինգտոնը նախ չեղարկի պատժամիջոցները:

Ռուսաստանը նշում է, որ բանակցություններում գրանցվել է «անառարկելի առաջընթաց»: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին երեկ ասել է, թե «հիմա կան այդ պայմանագիրը վերականգնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG