Իրանը հայտարարում է երեք արբանյակ տեղափոխող հրթիռ արձակելու մասին

Իրանը արբանյակ կրող հրթիռ է արձակում, փետրվար, 2021թ․

Իրանը երեք արբանյակ տեղափոխող հրթիռ է արձակել, այսօր հայտնել է երկրի պետական հեռուստատեսությունը՝ առանց հստակեցնելու, թե երբ է տեղի ունեցել արձակումը, ինչ տեսակի հրթիռ է կիրառվել և արդյոք այն հաջողությամբ մտել է Երկրի ուղեծիր:

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը մեջբերել է ռազմաօդային ուժերի խոսնակ Ահմադ Հոսեյնիի խոսքերը՝ արձակումը «տիեզերական հետազոտական առաքելություն» էր։

Հրթիռների արձակման մասին լուրը հաղորդվում է Վիեննայում Թեհրանի և գերտերությունների միջև ընթացող բարդ բանակցությունների ֆոնին։ Դեկտեմբերի 28-ին Վիեննայի բանակցությունների եվրոպացի պատվիրակները համատեղ հայտարարությամբ ահազանգել են՝ «մենք հստակորեն մոտենում ենք մի կետի, երբ Իրանի միջուկային ծրագրի էսկալացիան ամբողջովին կտապալի 2015 թվականի գործարքը»։