Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վատառողջ է և չի մասնակցի դատական նիստին: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախկին նախագահի փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին:
«Որքան ինձ հայտնի է, պարեկների ջոկատը նրան հիվանդանոցից չի վերցրել, ուստի նա ներկա չի լինի այսօրվա նիստին, պատճառն առողջական վիճակի վատթարացումն է», - ասել է փաստաբանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միխեիլ Սաակաշվիլին սկսել է բանտում դեղամիջոցներ ընդունելԳործը հարուցվել է Վրաստանի պետական սահմանն ապօրինի եղանակով հատելու հոդվածով, մեղադրանքն առաջադրվել է հոկտեմբերի 20-ին: Քննիչների պնդմամբ՝ նախկին նախագահը սեպտեմբերի 28-ին Ուկրաինայից կաթնամթերք փոխադրող բեռնատարում թաքնվելով է ժամանել Վրաստան:
Այդ գործով մեղադրվում է ևս չորս անձ: Նրանք, ըստ Վրաստանի գլխավոր դատախազության, օգնել են Սաակաշվիլիին տեղափոխվել երկրի տարածքում: Սակաաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին մայրաքաղաք Թբիլիսիում:
Այդ գործով նա կարող է դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման: Վրաստանի նախկին ղեկավարի նկատմամբ գործեր են հարուցվել են ևս չորս հոդվածներով, որոնցից երկուսով նա հեռակա կարգով արդեն դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման:
Բացի այդ, ևս երկու գործ նախաքննության փուլում է, դրանցից մեկով Սաակաշվիլին մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հրաման արձակելու, մյուսով էլ՝ «Իմեդի» հեռուստակայանի գրասենյակի վրա հարձակում կազմակերպելու, ինչպես նաև 9 միլիոն լարիի (3 միլիոն դոլարի) չափով պետական միջոցներ մսխելու համար:
Վրաստանի նախկին նախագահը հայրենիք է վերադարձել ՏԻՄ ընտրությունների նախօրեին, պնդելով, որ իր առաջնորդած շարժումը կհաղթի և գործող իշխանությանը հրաժարական կպարտադրի: Ընդդիմությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալված Սաակաշվիլին հացադուլ է հայտարարելՍաակաշվիլին ձերբակալվելու օրը հացադուլ է հայտարարել: Նոյեմբերի 20-ին նրան բանտի հիվանդանոցից փոխադրել են Գորիի զինվորական հոսպիտալ: Ընդդիմությունը նրա ձերբակալությանն արձագանքել է բողոքի բազմահազարանոց ցույցերով:
Մի շարք երկրների գործող և նախկին ղեկավարներ, ինչպես նաև քաղաքական և իրավապաշտպան կազմակերպություններ պաշտոնական Թբիլիսիին կոչ են արել ազատել Սաակաշվիլիին կամ նրան փոխադրել քաղաքացիական հիվանդանոց:
Սաակաշվիլին դադարեցրել է երկարատև հացադուլը և այս պահին բուժում է ստանում հոսպիտալում: