Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մի քանի տասնյակ աջակիցներ այսօր Թբիլիսիում ակցիա են անցկացրել Վրաստանի ներքին գործերի նախարարության դիմաց։
Ակցիայի մասնակիցներն ասել են, որ վայրի ընտրությունը խորհրդանշական է, քանի որ ՆԳՆ-ն «քաղաքական պատվեր է կատարում» և իր գործունեությամբ նմանվում է նախկին միլիցիային։ Նրանք ներքին գործերի նախարարին կոչ են արել դադարեցնել քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները կամ հրաժարական տալ։
Ակցիայի մասնակցիներից մեկը բերման է ենթարկվել, նա հանրահավաքին եկել էր սովետական միլիցիոների համազգեստով։
Վրաստանում ընթանում է կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Սաակաշվիլիի դատավարական պրոցեսը։