Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին այսօր առաջին անգամ անձամբ մասնակցել է սեփական դատաքննությանը


Վրաստանի նախկին նախագահ, հոկտեմբերից ազատազրկված Միխեիլ Սաակաշվիլին, այսօր առաջին անգամ անձամբ է մասնակցել սեփական դատաքննությանը։ Նրան դատարան են բերել Գորիի ռազմական հիվանդանոցից, որտեղ բուժում է ստանում ավելի քան մեկ ամիս շարունակված հացադուլից հետո։

Նախկին նախագահին մեղադրում են իշխանությունը չարաշահելու, մասնավորապես, 2007-ի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը բռնի ուժով ցրելու և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքը յուրացնելու համար։

Սաակաշվիլին առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Այսօրվա նիստի մեկնարկին նա իր դեմ քննությունը որակել է կատակերգություն՝ նախապես որոշված արդյունքով։

Դատարանի մոտ են հավաքվել Սաակաշվիլիի բազմաթիվ աջակիցներ, որոնք որոշ ժամանակով նաև փակել են դեպի դատարան տանող ճանապարհը։ Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել, կան ձերբակալվածներ։

XS
SM
MD
LG