Չավուշօղլու․ Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները կհանդիպեն մոտ ապագայում

Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները կհանդիպեն մոտ ապագայում, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իր մալայզիացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Սկզբի համար մենք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք։ Ամենամոտ ապագայում նրանք բանակցություններ կանցկացնեն», - հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավարը՝ չհստակեցնելով, սակայն, առաջիկա հանդիպման վայրն ու կոնկրետ ժամկետները։

Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, հայկական կողմի բանակցողն է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։