Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում


Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակում։

Նրանք քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները, Թվիթերի իր էջում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

«Մենք կշարունակենք միասին գործել մեր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման յուրաքանչյուր փուլում»,- վստահեցրել է Չավուշօղլուն։

Ադրբեջանական կողմը հավելում է, որ հանդիպման օրակարգի առանցքում է եղել նաև «3+3» հարթակի անդրանիկ հանդիպման արդյունքների ամփոփումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG