Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցում են ծրագրի անդամ վեց երկրներից հինգի ղեկավարները՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի։ Բելառուսի համար նախատեսված աթոռը դատարկ է։
Լուկաշենկոյի վարչակազմի դեմ Եվրամիության սահմանած հերթական պատժամիջոցների պատճառով պաշտոնական Մինսկը հրաժարվել է մասնակցությունից, չբացառելով հետագայում ծրագրին իր անդամակցության սառեցումը։
Գագաթնաժողովն անցկացվում է ծրագրի անդամ երկրներում դժվարին ժամանակահատվածում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության և չկարգավորված հակամարտության, Ուկրաինայի սահմաններին հազարավոր ռուսաստանցի զինվորականների և զինտեխնիկայի կուտակումների, Բելառուսի և Եվրամիության սահմանների ներգաղթյալների աննախադեպ ճգնաժամի, Մոլդովայում էներգետիկ խնդիրների, Վրաստանի ներքաղաքական լարվածության ֆոնին։
Բրյուսելը որոշ քայլեր արել է այդ խնդիրները մեղմելու ուղղությամբ․ կազմակերպել է Փաշինյան-Ալիև հանդիպում, մինչ այդ էլ՝ 44-օրյա պատերազմից հետո խոստանալով Հայաստանին հատկացվելիք 1,6 միլիարդ եվրոն այլ աղբյուրներով ավելացնել 1 միլիարդով՝ ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո, պատժամիջոցների միջոցով ստիպել է Բելառուսի իշխանություններին հայրենիք վերադարձնել Մերձավոր Արևելքից միտումնավոր տեղափոխված հազարավոր միգրանտների, որոշակի ֆինանսական աջակցություն է տրամադրել Մոլդովային Ռուսական գազի դիմաց պարտքը մարելու համար, ինչպես նաև միջնորդություն է ստանձնել Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն սկսելու գործում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցումՈւկրաինա ներխուժելու Ռուսաստանի հնարավոր պլաններին էլ սպառնում է կոշտ արձագանքել՝ պատժամիջոցների տեսքով։
Եվրամիության աղբյուրների համաձայն, գագաթնաժողովի հիմնական հարցերից է լինելու ռուս-ուկրաինական լարվածությունը։
«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ գտնվող գագաթնաժողովի արդյունքներով ակնկալվող համատեղ հայտարարության նախնական տեքստում այդուհանդերձ Ռուսաստան բառը բացակայում է: «Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Արևելյան գործընկերության տարածաշրջանի բազմաթիվ հատվածներում շարունակական ապակայունացման և միջազգային իրավունքի սկզբունքների խախտումների առնչությամբ, որոնք վտանգում են խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը»,- ասվում է համատեղ հռչակագրի տեքստում, որը կարող է նաև փոփոխությունների ենթարկվել։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համանախագահությամբ ընթացող մեկօրյա գագաթնաժողովին ակնկալվում է, որ Բրյուսելը կանդրադառնա ծրագրի անդամ երկրների դեպի ԵՄ – ի անդամակցություն առավել ակտիվ ջանքերին։
2009 թվականին ստեղծելով Արևելյան գործընկերության ծրագիրը՝ Եվրամիությունը ռուսաստանյան ազդեցության գոտում գտնվող նախկին Խորհրդային Միության անդամ վեց պետություններին հնարավորություն է ընձեռել մերձենալու եվրոպական դաշինքի հետ, սակայն՝ առանց անդամակցության հեռանկարի: Տասը տարի անց վեց երկրներից Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը ստորագրել են Ասոցացման պայմանագրերը և այժմ ավելին են ցանկանում: Հ
Հայաստանը բավարարվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Ադրբեջանը դեռ սպասողական դիրքում է՝ շարունակելով բանակցությունները փաստաթղթի վերջնական տեսքի շուրջ: Անցած ամիսներին Քիշնևը, Կիևը և Թբիլիսին հայտարարեցին Բրյուսելի հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու մտադրության մասին՝ «Արևելյան գործընկերության» ծրագրի ներսում ստեղծելով նոր ձևաչափ, այսպես կոչած, «Ասոցացման եռյակ», որը ցանկանում է օր առաջ անդամակցել եվրոպական դաշինքին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեցԸստ այսօրվա հռչակագրի նախնական տեքստի՝ Եվրամիությունը կվերահաստատի աջակցությունը Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային անդամակցության ձգտումներում, սակայն առանց ապագա անդամակցության խոստման։ «Եվրամիությունը ընդունում է շահագրգիռ գործընկերների եվրոպական ձգտումներն ու եվրոպական ընտրությունը», - ասվում է հռչակագրի տեքստի։
Անդամակցության փոխարեն Եվրամիությունը Արևելյան գործընկերների անդամ երկրներին առաջարկում է ֆինանսական միջոցներ, տեխնիկական աջակցություն, եվրոպական շուկային հասանելիություն։ Նախատեսվում է, որ Եվրամիության ղեկավարությունը հանդես կգա Արևելյան գործըներկության անդամ երկրներում քաղաքական, տնտեսական և իրավական բարեփոխումների իրականացման ընթացքին թափ հաղորդելու կոչով, որի դիմաց Բրյուսելը խոստանում է նոր ներդրումային պլան՝ 2,3 մլրդ եվրոյի չափով։ Այդ ներդրումների բաշխումը, ինչպես նշվում է ԵՄ-ում, կախված կլինի երկրների կողմից իրականացվող բարեփոխումներից և ներկայացված նախագծերից։