Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 161-ով՝ հասնելով 342 հազար 765-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 472-ով և հասել 326 հազար 304-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 567 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 456 հազար 948-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 845-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 136 մարդ։
Արցախում՝ 35 նոր դեպք
Արցախում դեկտեմբերի 13-ին կատարվել է 313 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 104 վարակակիր,14 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահ։
2021-ի ընթացքում իրականացվել է 28 հազար119 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 հազար 538 դեպք։