Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 66-ով, բուժվածներինը՝ 438-ով, գրանցվել է մահվան ևս 17 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 66-ով՝ հասնելով 342 հազար 604-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 17 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 438-ով և հասել 325 հազար 832-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 619 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 451 հազար 381-ի:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 819-ի, ևս 1476 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 476 մարդ։

Պատվաստվել է 1 մլն 452 հազար 374 քաղաքացի

Դեկտեմբերի 12-ի դրությամբ պատվաստվել է 1 մլն 452 հազար 374 քաղաքացի, առաջին դեղաչափ՝ 869 հազար 750, երկրորդ դեղաչափ՝ 582 հազար 624։

XS
SM
MD
LG