Քաղաքագետ Բենյամին Պողոսյանը չի կարծում, թե Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հաջողվի էական առաջընթաց արձանագրել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկի շուրջ։
Հստակ կամ վերջնական պայմանավորվածություն հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, ըստ քաղաքագետի, շատ դժվար կլինի ակնկալել՝ շեշտելով՝ եթե կողմերին Սոչիում, երեք ժամից ավելի տևած բանակցություններում, չհաջողվեց քիչ թե շատ լուրջ առաջընթաց ապահովել այս բոլոր հարցերում, ապա ակնկալել, որ այս անգամ հաջողություն կլինի, մի փոքր լավատեսական է հնչում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչ խնդիրներ են լուծվել եռակողմ նոր հայտարարությամբ. ընդդիմադիրները հակասական տեսակետներ ունեն«Ամենայն հավանականությամբ, ըստ երևույթին, կլինեն ընդհանուր հայտարարություններ, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը կարևորում են իրենց մասնակցությունը Արևելյան գործընկերությանը, գտնում են, որ Եվրամիությունը կարող է որոշակի դեր կատարել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործում՝ հաշվի առնելով իր փորձը։ Նաև դրական շեշտադրումներ կարվեն Արևելյան գործընկերության բոլոր պետություններին առաջարկվող այդ ֆինանսատնտեսական աջակցության փաթեթների վերաբերյալ։ Գիտենք, որ բոլոր 6 պետություններն էլ որոշակի փաթեթներ ակնկալում են, իհարկե, տարբեր չափերով», - ասաց քաղաքագետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը նախատեսված է վաղը Բրյուսելում
Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ Պողոսյանը, սակայն չբացառեց, որ լինեն «որոշակի ժեստեր, օրինակ, գերիների ազատ արձակում»։
«Այսինքն՝ գերիների ազատ արձակում անմիջապես հանդիպումից առաջ․ հնարավոր է հենց այսօր, հնարավոր է հանդիպումից առաջ», - ասաց Պողոսյանը՝ շեշտելով՝ հումանիտար հարցերից բացի, այլ առաջընթաց չի ակնկալում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հույս ունի, որ առաջիկայում կհաջողվի որոշումներ ընդունել տրանսպորտային հաղորդակցության միջոցների ապաշրջափակման վերաբերյալ