Մատչելիության հղումներ

ԱԺ-ը դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում սահմանագծման և սահմանազատման հարցով հայտարարության նախագիծ կքննարկի


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը:

Համաձայն խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ դեկտեմբերի 8-ին ստորագրած որոշման, արտահերթ նիստը հրավիրվում է պատգամավորների նախաձեռնությամբ, օրակարգում միայն տվյալ հարցն է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրած հայտարարության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը մղել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ»:

Այս շաբաթ թե՛ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, թե՛ նրա ղեկավարած գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը։

XS
SM
MD
LG