Իսրայելի վարչապետը կայցելի ԱՄԷ՝ պատմության մեջ առաջին անգամ

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթ, արխիվ

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է այսօր Արաբական Միացյալ Էմիրություններ կատարելիք այցի մասին՝ հանդիպելու Պարսից ծոցի պետությունների ղեկավարների հետ։ Նա ընդգծել է, որ սա պատմության մեջ Իսրայելի վարչապետի առաջին այցն է ԱՄԷ։

«Այսօր ես մեկնելու եմ Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Իսրայելի վարչապետի՝ պատմության մեջ առաջին այցով», - հայտարարել է Բենեթը այսօր կառավարության նիստի ժամանակ։

Նշվում է, որ սա նաև առաջին բարձրաստիճան այցն է երկու երկրների միջև՝ անցած տարի Միացյալ Նահանգների միջնորդությամբ հարաբերությունների կարգավորումից հետո։

Իսրայելի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ Բենեթը ԱՄԷ թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Զայեդի հետ քննարկելու է երկկողմ տնտեսական և ռազմական կապերի հաստատման հարցեր։

Պաշտոնական Աբու Դաբին դեռևս չի հաստատել այցի մասին տեղեկատվությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի վարչապետի այցն ԱՄԷ վերջին պահին չեղարկվել է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄԷ-ն ու Բահրեյնը պատմական համաձայնագիր ստորագրեցին Իսրայելի հետ