Մատչելիության հղումներ

Այսօր առաջին անգամ ուղիղ չվերթ է իրականացվել Թել Ավիվից Դուբայ


Այսօր առաջին անգամ օդանավն ուղիղ չվերթ իրականացրեց Թել Ավիվից Դուբայ: Երկու երկրների միջև օդային հաղորդակցության հաստատումը ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի մաս է կազմում:

«Էլ Ալ» իսրայելական ավիաընկերության օդանավում էին գտնվում իսրայելական և ամերիկյան պատվիրակությունները, այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները: Օդանավը թույլտվություն էր ստացել հատել Սաուդյան Արաբիայի օդային տարածքը, որը սովորաբար փակ է իսրայելական ավիացիայի համար:

Շաբաթներ առաջ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները։ Որպես փոխզիջում Իսրայելը պարտավորվել է հետաձգել Հորդանան գետի արևմտյան ափի զգալի հատվածը բռնակցելու ծրագրերը: Այսպիսով, ԱՄԷ-ն դարձավ Պարսից ծոցի առաջին արաբական երկիրը, որը դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Իսրայելի հետ, և երրորդ արաբական երկիրը, որը ակտիվ դիվանագիտական շփումներ կունենա այդ երկրի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG