Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիներից 5-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Այս մասին «Ազատությանը» հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Գերատեսչությունը միջնորդություն է ներկայացրել վերջիներիս կալանավորելու համար։
Ադրբեջանից օրերս Հայաստան վերադարձած Նարեկ Երիմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ դատարանը չի բավարարել իր պաշտպանյալին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Մյուս մեղադրյալներից երկուսի վերաբերյալ որոշում սպասվում է, որ կհրապարակվի վաղը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 հայազգի զինծառայողի