Մատչելիության հղումներ

Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի և «օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի այլ տարածքների քարտեզները»


Հայ զինծառայողը սահմանին, արխիվ
Հայ զինծառայողը սահմանին, արխիվ

Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել «ականապատ դաշտերի և օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի Հանրապետության այլ տարածքների քարտեզները»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները վկայակոչելով՝ Ադրբեջանի Անվտանգության ծառայության հաղորդագրությունը։

Գերատեսչությունը նշել է, որ քարտեզները ադրբեջանական կողմին են փոխանցվել «բանակցությունների արդյունքում»։

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը՝ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցում ցուցաբերած միջնորդության համար», - Ադրբեջանի Անվտանգության ծառայության ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմը այսօր ավելի վաղ հայտնել է, որ Բաքուն հայկական կողմին է փոխանցել նոյեմբերի 16-ին գերեվարված 10 հայ զինծառայողի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG