Այսօր Բեռլինում խորհրդարանական երեք ուժերի՝ սոցիալ- դեմոկրատների, ազատ դեմոկրատների ու կանաչների առաջնորդները կոալիցա կազմելու համաձայնագիր ստորագրեցին։
177 էջից բաղկացած փաստաթղթում շարադրված են առաջիկա չորս տարիների ընթացքում Գերմանիայի նոր կառավարության գործունեության հիմնական նպատակները։
Ակնկալվում է, որ սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Օլաֆ Շոլցը դեկտեմբերի 8-ին Բունդեսթագում կընտրվի Գերմանիայի կանցլեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օլաֆ Շոլցը Գերմանիայի նոր կառավարության անդամներ է առաջադրել