Սահմանագծման և Սահմանազատման հիմնախնդիրների մասին «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգ։
Նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր, մեկ պատգամավոր էլ ձեռնպահ էր, դեմ չկար։ Իշխող խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հենց այսօր նախագծի լրամշակված տարբերակը կդնեն շրջանառության մեջ և դեկտեմբերի 14-ին ժամը 12։00-ի համար առաջարկելու են արտահերթ նիստ՝ նույն օրակարգով։
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ մերժել էր հայտարարության նախագիծը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատմանն և սահմանագծմանը վերաբերող Սեյրան Օհանյանի հեղինակած հայտարարության նախագիծը մերժվեց