Վաղարշապատում քվեարկության գաղտնիության հետ կապված էական խախտումներ են արձանագրվել, և դրանց մասով հանցագործության մասին արդեն ուղարկվել է իրավապահ մարմիններին, լրագրողներին հայտնեց «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով` խախտումներ են արձանագրվել նաև Սպիտակում:
Մասիսի տեղեմասերից մեկում ուղղորդումներ ու կուտակումներ են արձանագրվել, ինչպես նաև Արտաշատում, Վեդիում, Վանաձորում:
Համայնքապետի ընտրություններ են Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում: