Նախագահն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին:
Ըստ նախագահի գրասենյակի, Արմեն Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերն են քննարկել:
Նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Մոտ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Պուտինը հայտարարեց, թե հաջողվել է համաձայնության գալ երեք առանցքային հարցերի շուրջ։ Դրանցից մեկը, ըստ Կրեմլի ղեկավարի, վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակմանն ու տրանսպորտային կապերի բացմանը։ Երեք երկրների ղեկավարները բանակցությունների ավարտին նոր եռակողմ հայտարարություն ընդունեցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը ՌԴ ԱԽ անդամներին է ներկայացրել Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոչիում եռակողմ բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարությունը