«Օմիկրոնի» նոր դեպքեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում, առաջին դեպքն է հայտնաբերվել Հնդկաստանում

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի գրաֆիկական պատկերը

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Միացյալ Նահանգներում:

Հնդկաստանը երեկ հայտնեց այդ շտամով առաջին վարակվածի մասին:

«Օմիկրոնի» հայտնաբերման մասին են հաղորդում ավելի քան երկու տասնյակ երկրներ:

Աշխարհի երկրների կառավարությունները սկսել են կրկին խստացնել սահմանափակումները:

«Օմիկրոնի» տարածման դեմ պայքարելու համար Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարեց միջազգային ճանապարհորդների թեստավորման նոր պահանջների մասին ու խոստացավ, որ շուտով ամերիկացիները հնարավորություն կունենան COVID-19-ի անվճար թեստավորում անցնել տանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայում հայտնաբերվել է «օմիկրոնի» առաջին դեպքը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 20, այդ թվում՝ ԵՄ 11 երկրում «օմիկրոն» է հայտնաբերվել, բոլոր դեպքերն անախտանիշ են և թեթև