Այսօր նախատեսված է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը, և ակնկալվում է, որ երկու երկրների առաջնորդների բանակցությունների հիմնական թեման լինելու է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության կարգավորման գործում միջնորդական դեր ստանձնելու՝ Էրդողանի առաջարկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկայում նախատեսված է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց․ ԼավրովՆախօրեին NTV-ի հարցազրույցում այդ մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ նշելով, որ այդ հարցով Թուրքիան հստակություն է ակնկալում Էրդողանի և Պուտինի բանակցություններից հետո։
«Նախկինում մենք արդեն շատ լուրջ ներդրում ենք ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների զարգացման համար։ Թե ինչպիսին կլինեն նոր հեռանկարները, մենք ամենայն հավանականությամբ կիմանանաք առաջնորդների բանակցություններից հետո», - նշել է նա՝ շարունակելով, թե Անկարան ուշադիր հետևում է Ուկրաինայի իրավիճակին և պատրաստ է օգնել՝ լուծելու առկա խնդիրները։
«Մենք կողմնակից ենք, որ Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բոլոր խնդիրներն ու կոնֆլիկտային իրավիճակները լուծվեն երկխոսության ու դիվանագիտական ճանապարհով։ Մեր նախագահը դա մշտապես կրկնում է», - ասել է Աքարը։
Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ դեկտեմբերի 3-ին Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունենալու, որի ընթացքում հնարավոր է քննարկվեն Ուկրաինային առնչվող հարցեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրարամերժ հայտարարություններ Մոսկվայից Էրդողանի՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի հարցում միջնորդի դեր ստանձնելու առաջարկի մասինՄեկնաբանելով Մոսկվայի և Կիևի միջև միջնորդական դեր ստանձնելու պատրաստակամության մասին Էրդողանի հայտարարությունը, Պեսկովն ասել է՝ դա կախված է, թե ինչպես է արտահայտվելու նման միջնորդությունը։
Թուրքիայի պաշտպանության նախարարը, անդրադառնալով նաև Սիրիայում Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությանը, ասել է, որ Իդլիբում հարձակումների հետ կապված դեռ խնդիրներ են մնում, որոնց պատասխանատվությունը Թուրքիան դնում է Բաշար ալ-Ասադի ռեժիմի վրա։ Ամեն դեպքում, նա նշել է, որ սեպտեմբերին Սոչիում կայացած Պուտինի և Էրդողանի բանակցություններից հետո հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերը զգալիորեն նվազել են։
«Սիրիական թեմայով մեր հարաբերությունները ընդհանուր առմամբ զարգանում են դրական ուղղությամբ», - նշել է Աքարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են խաղաղության ամրապնդումը ԿովկասումՍտոկհոլմում անցկացվող ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն երեկ հանդիպում են ունեցել, որի մասին Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդել է, թե նախարարները «համադրել են մոտեցումները երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են ջանքերի համակարգումը տարածաշրջանային հարցերում, ներառյալ՝ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացումը»։