Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը:
Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչների՝ վարակվածը տուն՝ Կալիֆորնիա է վերադարձել Հարավային Աֆրիկայից: Վերադարձից մեկ շաբաթ անց նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, որը հարուցել է «օմիկրոնը»։
Վարակված ամերիկացին հիվանդության մեղմ ախտանիշներ ունի:
Երեկ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ինֆեկցիոն հիվանդությունների գծով Ամերիկայի գլխավոր մասնագետ Էնթոնի Ֆաուչին հայտնել է, որ «օմիկրոնով» վարակվածը լիովին պատվաստված է եղել, սակայն չի ստացել պատվաստանյութի երրորդ՝ «բուսթեր» չափաբաժինը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 20, այդ թվում՝ ԵՄ 11 երկրում «օմիկրոն» է հայտնաբերվել, բոլոր դեպքերն անախտանիշ են և թեթևԵվրոպայում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը վատանում է։ «Օմիկրոն» շտամի տարածման ֆոնին Ֆրանսիան ընդլայնում է բնակչությանը վերապատվաստելու գործընթացը և խստացնում երկիր մուտքի կանոնները։ Պորտուգալիայում ծովային և օդային ճանապարհով ժամանողները՝ ինչպես չպատվաստված, այնպես էլ՝ պատվաստված, պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ Սլովակիան դեկտեմբերի 1-ից երկշաբաթյա ինքնամեկուսացման կանոն է սահմանել Հարավային Աֆրիկայից, Իսրայելից, Հոնկոնգից և Սեյշելյան կղզիներից ժամանողների համար։ Կովիդի դեմ պատվաստվածները նույնպես պետք է անցնեն այն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օմիկրոնից» մահացության տվյալներ առայժմ չկան