Եվրամիության 11 երկրներում հաստատվել է կորոնավիրուսի նոր շտամով՝ «օմիկրոնով» վարակվածության դեպք, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի եվրոպական կենտրոնը։
Կառույցի փոխանցմամբ՝ հիվանդացության բոլոր դեպքերն ընթանում են առանց սիմպտոմների և թեթև, ու մինչ այս պահը չեն հայտնաբերվել «օմիկրոնի» ծանր հետևանքներ կամ մահացության դեպք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օմիկրոնից» մահացության տվյալներ առայժմ չկանԵվրամիությունից դուրս «օմիկրոնի» է հայտնաբերվել ևս 9 երկրում:
Նոյեմբերի կեսին Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակը` «օմիկրոնը» նախորդներից ավելի արագ է տարածվում ու մուտացիաների ենթարկվում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շատ բարձր է գնահատել նոր շտամի վտանգավորության աստիճանը, միաժամանակ արձանագրել, որ գիտնականներն առայժմ շատ քիչ բան գիտեն դրա տարածման ու փոխակերպումների վերաբերյալ։ Նոր շտամի տարածումը կանխելու նպատակով տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, սահմանափակել են քաղաքացիների մուտքը Հարավային Աֆրիկայից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջոցներ են ձեռնարկվում՝ կանխելու «օմիկրոն» շտամի ներթափանցումը Հայաստան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՀԿ-ն «անհանգստություն առաջացնող» է որակում «օմիկրոնը», զգուշացնում՝ առկա վակցինաները կարող են այդքան էլ արդյունավետ չլինել